Մամուլ

Մարտի 1-ի գործը փակված չէ, իսկ մեղադրանքը վերացված չէ

Մարտի 1-ի գործը փակված չէ, իսկ մեղադրանքը վերացված չէ

Այս մասին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Մարտի 1-ի գործը փակված չէ, իսկ մեղադրանքը վերացված չէ:

Սահմանադրական “արդարադատության” 42 էջ․․․ Ինչի՞ մասին է այն 1․ որ 2008թ․ մարտի 1-ին ամբաստանյալի կողմից ձեռնարկվել են մի շարք գործողությունները, որոնք հարուցել են քրեաիրավական գնահատականի արժանի արարքներ, որոնք նույնիսկ նրա շահերի ներկայացուցիչները չեն հերքել իրենց դիմումի մեջ ու գտել են, որ ամբաստանյալը դրա համար չպետք է դատվի, քանի որ ա/ դատական պրակտիկան սահմանադրական կարգի տապալման” հարուստ փորձ չի ունեցել, որպեսզի նա իմանար, որ իր կողմից նախաձեռնված գործողությունները քրեորեն պատժելի են, բ/ չի պատկերացրել, որ իր կողմից նախաձեռնված գործողությունները կարող են հարուցել նման հետևանքներ, գ/ պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի ու այսպես շարունակ․․․

Մի խոսքով, արարքների որակումը ոչ մեկ, անգամ ամբաստանյալի ներկայացուցիչները կասկածի տակ չեն դրել /անխկիոնում ասում էին՝ ինչ արել է, գործառույթային անձեռնամծելիություն է ունեցել, հիմա դա չեն ասում կամ չեն հերքում, որ արել է այն, ինչ արել է/, այլ վիճարկել են սոսկ 300․1 հոդվածի “որոշակիությունն” ու “համաչափությունը”։

ՍԴ որոշման բոլոր հիմնավորումների ու դիրքորոշումների մասին խոսելն այստեղ ու այս պահին անհնար է ծավալի պատճառով․ պարզապես ճչացող մի բան․ ՍԴ դիրքորոշման հիմքում դրված ՄԻԵԴ կամ Վենետիկի հանձնաժողովների խորհրդատվական կարծիքներում բավական հստակ ասվել է, որ ընդունվող օրենքներն առաջին հերթին պետք է քաղաքացիների համար ապահովեն “որոշակիություն”, կամ մեջբերեմ ամբողջությամբ այդ հատվածը․

“Օրենքի հետևանքները նույնպես պետք է կանխատեսելի լինեն, ինչը նշանակում է, որ օրենքը պետք է հրապարակվի նախքան դրա կիրարկումը, և դրա հետևանքները պետք է կանխատեսելի լինեն, այսինքն՝ օրենքը պետք է լինի շարադրված բավարար ճշգրտությամբ և հստակությամբ, որպեսզի իրավունքի սուբյեկտները կարողանան դրսևորել համապատասխան վարքագիծ:

Պահանջվող կանխատեսելիության աստիճանը կախված է օրենքի բնույթից (հատկապես կարևոր է քրեական օրենսդրության դեպքում), որին հաջորդում է այնհարցը, թե արդյոք օրենքները կայուն և հետևողական են …:

“Հիմա պարզվում է, որ փոխանակ քաղաքացիները մեղադրեն ու նեղվեն, որ նախագահի ու Ազգային ժողովի ընդունած քայլերը՝ Արտակարգ դրության հրամանագրից մինչև Քաղաքացիական օրենսգիրք, հետևանքների առումով “որոշակիություն չեն ապահովել” ու իր պատշգամբ դուրս եկած քաղաքացին սպանվել է տեղում, պարզվում է Ռոբերտ Քոչարյանի, որպես ՀՀ քաղաքացի, իրավունքներն ու ազատությունները սահմանափակող մեղադրանքի հոդվածն է “որոշակիություն ու համաչափություն” խախտել․․․

ստյոպա սաֆարյան

Ժողովրդական լեզվով ասած՝ “սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում” ու ՍԴ երկարաշաչունչ հիմնավորել է, թե ինչու պետք է “սելվորը ճռռա”․․․ Մնացածին անդրադառնալու ժամանակ դեռ կլինի։

Ու այս և այլ հիմնավորումներով ՍԴ-ն գտել է, որ 300․1․ հոդվածը հակասաահմանադրական է․․․ Հայաստանում ոչ մեկ այսպես օրենքով, ՍԴ որոշումներով ու ամեն ինչով այսպես կատարյալ “պաշտպանված” չի եղել ու չէ, ինչպես նախկին նախագահները․․․

Մինչդեռ հակառակը պետք է լիներ, որովհետև նրանք էին քաղաքացու այդ պաշտպանվածության երաշխավորը․․․Մեր ՍԴ-ն եղել ու մնալու է “էլիտար մարդկանց” սահմանադրական իրավունքների ու ազատությունների երաշխավոր․․․

Ես այլ սպասումներ նրանից, ցավոք չունեմ ։Սակայն միևնույնն է, դատարանում քննվող գործի կապակցությամբ ՍԴ դիրքորոշման տակ մասնավորապես գրել են․

“Ներպետական դատարանների իրավասությունն է մեղադրյալի կողմից ենթադրյալ գործողությունների կամ անգործության և գործի այլ առանձնահատուկ հանգամանքների լույսի ներքո համեմատել 2009 թվականի ՔՕ 300.1-ին հոդվածի և քննության առարկա դեպքերի ժամանակ գործող ՔՕ 300-րդ հոդվածի հնարավոր կիրառման իրավական հետևանքները: …”:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի որոշակիության պահանջ նախատեսելով հանդերձ՝ հնարավոր չէ բոլոր հարցերի կարգավորումը նախատեսել բացառապես օրենքով, այդ պատճառով այս հարցում կարևորվում է հատկապես դատական ատյանների կողմից օրենքի հստակ մեկնաբանությունը:

“Կարճ ասած՝ ՍԴ-ն գտել է, որ եթե անգամ առաջադրված 300․1 հոդվածի կոնտեքստում ամբաստանյալի իրավունքների ու շահերի պաշտպանության տեսանկյունից նա “զրկված է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից”, միևնույնն է, դատարանը պետք է շարունակի գործի քննությունն ու տա արարքի վերաորակում։Այնպես որ՝ եթե անգամ չկա հոդված, միևնույնն է՝ կա հանցանք։

ՍԴ որոշումը գոնե դա չի կարողացել ու չի կարող վերացնել․․․»:

Կիսվել