Մարտի 1-ի գործը փակված է
Մարտի 1-ի գործը փակված է
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին: Հոդվածը ճանաչվեց Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է: ՍԴ-ի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այն կհրապարակվի 3 օրյա ժամկետում:
ՍԴ-ի որոշման ուժով, այն բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն ու ենթակա են վերանայման:
Տեսանյութը ստորև