ՄամուլԱշխարհ

Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը

«Արևելք»-ը գրում է․ «Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Նշվում է, որ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր: Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը:

Մեր՝ Ֆրանսիայի աղբյուրների համաձայն, Անի Հովսեփյանին մի քանի օր առաջ սպանել է ամուսինը, որը ինչ-ինչ հոգեկան խնդիրներ է ունեցել: Ամուսինը նույնպես հայ է: Թե ինչ հանգամանքներում է սպանվել կինը, հայտնի չէ, նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ իրենց բնակարանում:

Անի Հովսեփյանը 73 տարեկան էր, արմատներով պոլսահայ, որ 1980-ականներին Ստամբուլից փոխադրվելով Ֆրանսիա, իբրև ուսուցիչ մեծ ներդրում է ունեցել համայնքի կրթական կյանքում: Ստամբուլում նույնպես երկար տարիներ ուսուցչություն է արել հայկական վարժարաններում։

amusin knoj spanutyun

Մարսելահայ համայնքում Անի Հովսեփյանը ներգրավված էր եկեղեցական, ազգային կյանքում, թղթակցում էր հայկական մամուլին»։

Կիսվել