Մարմնական վնասվածքներ ստացած կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է
Մարմնական վնասվածքներ ստացած կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է
Մարտի 24-ին, ժամը 11.19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Խորեն Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի մի տնից բուժօգնության է տեղափոխել կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով՝ 64-ամյա և կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով՝ 30-ամյա կանանց:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի:
Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 64-ամյա կինը մահացել է:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 20.20-ին 40-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը և ներկայացվել են քննչական բաժին: