Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել ու ընկել է կռունկավարի վրա․ վերջինը տեղում մահացել է
Սեպտեմբերի 28-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկը ընկել է կռունկավարի վրա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ վերամբարձ կռունկը բեռ բարձրացնելիս կորցրել է հավասարակշռությունը, կողաշրջվել և ընկել խցիկի վրա, որտեղ գտնվելիս է եղել կռունկավարը, ինչի հետևանքով վերջինը տեղում մահացել է։
Փրկարարները, պարեկները ու քաղաքացիները մեծ դժվարությամբ կարողացել են մահացածին դուրս բերել և մոտեցնել դիատարին։
Դեպքի փաստով մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։