Վաղը ծնունդն է, գոնե այդ օրը աչքալուսանք լինի. Մարմարիկում 4 օր է՝ որոնում են 2-ամյա Տիգրանին
ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ գյուղում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
Որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քանի 170 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 150 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։
Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հարկ է նշել, որ փոքրիկի ծնողները հակված չեն գետն ընկնելու վարկածին։
Տեսանյութը ստորև