Մարկոս Պիզելին հեռացավ Հայաստանի հավաքականից
«Բրազիլահայ» Մարկոս Պիզելին որոշեց ավարտել իր կարիերան Հայաստանի հավաքականում։ Այս մասին նա իր երկրպագուներին հայտնել է Ինստագրամի էջում։
«Ես արդեն տեղեկացրել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի ազգային հավաքականում:
Այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում, լիովին վերականգնվել եմ վնասվածքից: Ինձ շատ լավ եմ զգում»,- ասել է 35-ամյա ֆուտբոլիստը։