Շոու-բիզնես

«Երեկ ծեծված էր, այսօր արդեն պարում է». բռնությունն ունի այս տեսքը, ապրելու ցանկությունն ունի այս տեսքը. Մարի Պետրոսյանն անկեղծ գրառում է կատարել

«Ազիզյաններ» սիթքոմից հայտնի դերասանուհի Մարի Պետրոսյանը, որը վերջերս պատմել էր, որ նախկին ամուսնու կողմից ենթարկվել էր բռնության, Instagram-ում նոր տեսանյութ է տեղադրել, որում ցուցադրել է մարմնի վրա բռնության հետքերը։

«Ինձ համար շատ դժվար է կիսվել այս նկարներով։ Բայց նրանք, ովքեր անցել են բռնության միջով ու դեռ փորձում են ապրել, երբեք առիթ չեն տալիս որևէ մեկին՝ դատելու իմ հագուկապը կամ իմ կյանքը։

«Երեկ ծեծված էր, այսօր արդեն պարում է». բռնությունն ունի այս տեսքը, ապրելու ցանկությունն ունի այս տեսքը, և Աստծուն հավատալը՝ նույնպես։ Հավատացեք։ Մի՛ կոտրվեք։ Եվ երբեք մի դատեք այն մարդուն, որի ճանապարհը դուք չգիտեք»,-հոլովակին կից գրել է Մարին: