Մարի, թե՞ Մաշոկ. ով է վարչապետի բուկլետը պատռած աղջիկը և ինչ պատմությունների մեջ է հայտնվել նա (Տեսանյութ)
Մարի, թե՞ Մաշոկ. ով է վարչապետի բուկլետը պատռած աղջիկը և ինչ պատմությունների մեջ է հայտնվել նա
Armlur.am-ը գրում է․ Երեկ ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ մետրոյում: Մարտի 6-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երկու դստրերի հետ հանրային վայրերում մոտ 2 ժամ քարոզարշավ իրականացրեց՝ ապրիլի 5-ին ընտրատեղամասեր գնալու և Սահմանադրական փոփոխություններին «Այո»-ի օգտին քվեարկելու խնդրանքով։
Արդյունքում , մետրոյում վարչապետը, Այո-ի թռուցիկը տալով եւ ջերմ զրուցելով քաղաքացիների հետ, մոտեցավ մի երիտասարդ աղջկա ու վերջինիս ևս թռուցիկ տվեց, իսկ ահա երիտասարդ աղջիկը պատռեց Նիկոլ Փաշինյանի տված բուկլետը և նետեց նրա վրա։
Երիտասարդ աղջկա պահվածքը զարմացրեց ներկաներին, թե նա ինչու էր այդ աստիճան ագրեսիվ:
Այսպիսով, մետրոյում բուկլետը պատռած եւ վարչապետի վրա նետած երիտասարդ աղջկա գործունեության մասին Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես վերջինիս անունը Մարի է , սակայն նրան ծանոթները անվանում են Մաշոկ: Մարին, կամ բոլորին հայտնի Մաշոկը աշխատել է «Փեթակ» առեւտրի կենտրոնում, սակայն ավելի ուշ լքել է իր աշխատավայր եւ սկսել է իր գործունեությունը ոստիկանության ստորաբաժանումներից մեկում:
«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները, որոնց անուները հարգելի պատճառով չենք հրապարակում, մեզ հայտնեցին, որ Մարին հաճախ է ոստիկանության համազգեստով այցելել իր նախկին աշխատավայր՝ «Փեթակ» առեւտրի կենտրոն, եւ, այսպես ասած, «իրեն լավ զգացել»:
Առեւտրի կենտրոնի աշխատակիցների խոսքով Մարին առեւտրի կենտրոնում աչքի է ընկել իր կոպիտ պահվածքով: Օրինակ, եթե որեւէ մեկը նրան նայել է ոչ այնքան հաճելի աչքով, կամ գնորդներից մեկը մի բան այն չի արել, Մարին ագրեսիվ կերպով է արձագանքել եւ՛ իրեն ոչ այդքան հաճելի աչքով նայած քաղաքացիներին, եւ՛ իրեն ոչ ցանկալի հաճախորդներին:
Ասել է, թե առեւտրի կենտրոնում հաճախ է խնդիրներ ստեղծել եւ այդ ամենի արդյունքում հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում:
Առավել մանրամասն՝ Armlur.am-ի տեսանյութում