Մարինկա Խաչատրյանի անակնկալ կատարումը՝ սիրելիին, նշանադրության արարողության ժամանակ (Տեսանյութ)
Օրեր առաջ՝ դերասանուհի Մարինկա Խաչատրյանի ծննդյան օրը, տեղի ունեցավ իր և սիրելիի՝ Հրաչի, նշանադրությունը։
Մարինկան, ինչպես միշտ շատ գեղեցիկ էր, սակայն այդ օրը յուրահատուկ էր նրա տեսքը։ Նա այդ հիշարժան օրը ավելի հետաքրքիր դարձրեց, երբ հանկարծ, արարողությանը հրավիրված հյուրերի ներկայությամբ անակնկալ մատուցեց սիրելիին՝ կատարելով գեղեցիկ երգ։
Անակնկալը կարող ենք դիտել տեսանյութում, որտեղ նաև գեղեցիկ դրվագներ են նրանց նշանադրության արարողությունից։