Մարիա Զախարովան` Փաշինյանի առաջարկի մասին
Մարիա Զախարովան` Փաշինյանի առաջարկի մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունում անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայման մասին առաջարկին։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ կարեւոր է, որպեսզի իրականացվեն հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունները, որոնք ստորագրվել են երեք երկրների ղեկավարների կողմից։
Նա ասել է, որ այդ հայտարարություններում կա եւ տեսություն եւ պրակտիկա եւ տեղի ունեցողի ֆիքսացիա եւ ապագային միտված պլաններ։
Նա նշել է, որ այդ փաստաթղթերը անգին են, ու հանդիսանում են ներկայումս ճանապարհային քարտեզ։ Նա նաեւ ասել է, որ եւ Հայաստանի ներսում եւ դրսում կան շատերը, ովքեր ուզում են պայմանավորվածությունները եւ ընդգծել, որ նրանք շատ բան են խոստանում, քանի որ խոստանալ գիտեն։
Սակայն այն աշխատանքը, որ իրականացրել են այսքան տարի, պարզվեց որ անարդյունք են։
Սակայն եռակողմ հայտարարությունները թղթի վրա չմնացին։ Դրանք կյանքի են կոչվում քայլ առ քայլ։ Ամեն բան չէ, որ կյանքի է կոչվում, ինչպես որ պետք է լիներ։
«Մենք առավելագույնն ենք ուզում։ Դրա համար էլ իրականությունը երազանքներով պետք չէ փոխարինել։ Սա ընդհանուր կանոն է»,- ասել է Զախարովան։