Մարիաննայի հետ մի քանի երգ ուզում ենք ձայնագրել․ Գարիկ Պապոյան
Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով կնոջ` Մարիաննա Վարդանյանի մասին, անկեղծացել է երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանը:
«Մարիաննան շատ տաղանդավոր երգչուհի է, նա ունի այդ շնորհը, բայց երբեք այդ ուղղությամբ չի գնացել: X Factor-ն էլ իր համար եղել է զուտ փորձելու համար: Ինքը զուգահեռ Համալսարանում մասնագիտություն է ստացել, ինչին շատ ավելի նվիրված է եղել:
Մասնագիտությամբ սոցիոլոգ է՝ գերազանց ավարտած ու ժամանակի մեծ մասն այդ ուղղությամբ է գնացել: Երիտասարդ տարիքում մեծ հոթելի մարքեթինգային թիմի ղեկավար էր ու այդ ուղղությամբ էր գնում: Իսկ մնացածը հոբբիի մակարդակի էր:
Մարիաննայի հետ մի քանի երգ ուզում ենք ձայնագրել, մեկը ձայնագրել ենք 1 ու կես տարի առաջ, կարծում եմ նաև լույս կտեսնի:
Մանրամասն՝ տեսանյութում․