Մարիամ Փաշինյանի կարծիքը, Gucci-ի ցուցադրությանը մասնակցած Արմինե Հարությունյանի արտաքինի վերաբերյալ
Մարիամ Փաշինյանի կարծիքը, Gucci-ի ցուցադրությանը մասնակցած Արմինե Հարությունյանի արտաքինի վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Gucci-ի ցուցադրությանը մասնակցած հայազգի մոդել Արմինե Հարությունյանի արտաքինի վերաբերյալ ծավալված բուռն քննարկումներին։
«Ոչ ոք իրավունք չունի քննարկել, քննադատել մյուսի արտաքինը, պահանջել նման լինել կամ ենթարկվել ինչ որ օրենքների:
Նորաձևությունն այլևս ոչինչ չի պարտադրում, գլխավոր պայմանը՝ ինքդ քեզ նման լինելն է։
Անգամ ամենահեղինակավոր նորաձևության տների ցուցադրություններում ամեն տարի ավելանում են սովորական կանայք, ամենատարբեր կառուցվածքներով, մաշկի ու մազերի գույնով և հասակով»։