Մամուլ

Մարիամ Փաշինյանը հայտարարագրել է տարվա սկզբում և վերջում առկա դրամական միջոցները․ որքան են կազմել դրանք

Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը հայտարարագրել է տարվա սկզբում և վերջում առկա դրամական միջոցները։ Փաշինյանի դուստրը նշել է եկամտի 4 աղբյուր, 2-ը՝ վարձատրություն, 2-ը՝ փոխառություն։

Մարիամ Փաշինյանը Step Consulting ընկերությունից որպես աշխատավարձ հայտարարագրել է 217 հազար 217 դրամ, իսկ Digitain ընկերությունից՝ 10 միլիոն 720 հազար 33 դրամ։

Որպես փոխառություն հայտարարագրվել է 110 հազար 994 դրամ, իսկ 445 հազար դրամ վերցված փոխառությունից մնացել է 373 հազար 501 դրամը։

Մարիամ Փաշինյանը հանգստի համար կատարած ճանապարհածախսերի համար հայտարարագրել է 3 միլիոն 130 հազար 357 դրամ։

Կիսվել