Մամուլ

Մարզպետները դարձյալ պարգևատրել են իրենց

Hetq.am-ը գրում է․ Մարզպետարաններում շարունակում են պարգևատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Չկան հստակ չափորոշիչներ, թե ինչի հիման վրա և ինչ չափով, ինչպես են պարգևատրվում աշխատակիցները: Ստորև ներկայացնում ենք Տավուշի և Լոռու մարզպետարանի աշխատակիցների պարգևավճարներին: Մյուսներին կանդրադառնանք առաջիկայում:

Տավուշի մարզպետարանի 101 աշխատակիցներ ստացել են եռամսյակային պարգևավճար: Պարգևավճար չստացած աշխատակիցներ չկան: Եռամսյակի կտրվածքով Տավուշի մարզպետարանի պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 16 մլն 274 հազար դրամ:

Մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, վերջինիս տեղակալը, երեք վարչության պետեր պարգևատրվել են իրենց աշխատավարձի 71%-ի չափով: Իսկ մյուսներն ավելի քիչ:

Մարզպետները դարձյալ պարգևատրել են

Լոռու մարզպետարանի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ 

և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019թ. առաջին եռամսյակին հատուկ առաջադրանքները և աշխատանքայինպարտականությունները բարեխիղճ կատարելու համար մարզպետարանի աշխատակիցները պարգատրվել են մոտ 18 մլն 931 հազար դրամով: Հարկերը հանած փաստացի վճարվել է 14 մլն 411 հազար դրամ:

Մարզպետարանից «Հետք»-ին փոխանցեցին, որ այդ պահին ունեցել են 140 աշխատակից և բոլորը ստացել են պարգևավճար:

«Պարգևատրումները վճարվել են ոչ հավասարաչափ, հաշվի են առնվել նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը և տրված հանձնարարականների կատարման արդյունավետությունը»,- տեղեկացնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Պարզվում է՝ Լոռու մարզպետարանում ավելի առատաձեռն են եղել պարգավճարների գումարի չափի հարցում:

Մարզպետները դարձյալ պարգևատրել են
Կիսվել