ԱշխարհՄամուլ

Մարզիչ Կալին Ստեփանյանը ֆուտբոլային խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը

Մահացել է Ռոստովի՝ Դոնի Նախիջևանի ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Կալին Ստեփանյանը։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ Մարզիչը 69 տարեկան էր։

Bavnews.am-ին հայտնի է դարձել, որ մարզիչը սրտի հետ կապված խնդիրներ ուներ։ Նախնական տվյալներով՝ շոգի պատճառով նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Ֆուտբոլիստները հանդիպում են անցկացրել Բերբերովկա ակումբի հետ։

Ստեփանյանը կորցրել է գիտակցությունը. Սակայն շտապօգնության մեքենայով ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել մարզչին։

Կալին Ստեփանյան

Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1970-ականներին։ Նա հանդես է եկել հայկական «Արարատում», եղել է Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան։ Նա մարզիչ է դարձել 1998թ.։

Մահացել է «Դոնի Նախիջևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Կալին Ստեփանյանը, հայտնում են ԶԼՄ-ները: Ստեփանյանը մահացել է մարզադաշտում ՝ Ռոստովի մարզի սիրողական լիգայի հանդիպման ժամանակ։

Կիսվել