Շոու-բիզնես

Մարդուն ծաղրելու հաշվին հումոր անելը մեղմ ասած, ճիշտ ու ազնիվ չէ. Գոհար Հարությունյանն ու Լիլի Սարգսյանը՝ «Լավ երեկո»-ի մասին

Մարդուն ծաղրելու հաշվին հումոր անելը մեղմ ասած, ճիշտ ու ազնիվ չէ. Գոհար Հարությունյանն ու Լիլի Սարգսյանը՝ «Լավ երեկո»-ի մասին

Երեկ Հանային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդման Մարտի 8-ին նվիրված թողարկման հյուրը «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն էր: Հաղորդման ընթացքում Լիլին իր խոսքը կազմելիս մի քանի անգամ սխալվեց, նա պատմում էր, որ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ միացել է «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախաձեռնությանը եւ այցելել Նորքի տուն-ինտերնատ՝ շնորհավորելու տեղի կին բնակիչներին:

Սակայն այս մասին խոսելիս Լիլին հուզմունքից չէր հիշում «Նորքի տուն-ինտերնատի» անունը: Այս միջադեպը հաղորդման ընթացքում հումորի վերածեցին հաղորդավարները՝ Արամ MP3-ին եւ Ավետ Բարսեղյանը, իսկ այսօր արդեն ֆեհբուքայն օգտատերերի կողմից հաղորդումը դիտարկվում է որպես ծաղրանք Լիլիի նկատմամաբ: «Ինչպե՞ս էին «Լավ երեկո»-ի հաղորդավարները «ղժժում» Միսս Արմենիայի հաղթող Լիլի Սարգսյանի վրա»՝ այս վերանգրով նյութերը վերջին ժամերին ամենաքննարկվողն են:

«Միսս հայուհի» գեղեցկության մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանի եւ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ զրուցել ենք այս թեմայով․:

Գոհար Հարությունյանը նշեց, որ այս ամենի մեջ փորձել գտնել միայն վատը սխալ է: Նրա կարծիքով այդ միջադեպը առավել հետաքրքիր եւ ծիծաղաշարժ դարձրեց թողակումը, ավելին՝ իրեն անգամ թվացել է, որ այդ ամենը դիտմամբ է կազմակերպվել, որպեզի հումորային կողմը պահպանվի:

Իսկ Լիլի Սարգսյանը, իր խոսքը կազմելիս, նշեց.

«Մարդուն ծաղրելու եւ ծաղրանքի ենթարկելու հաշվին հումոր անելն ու փորձել հաղորդումը ավելի դիկտարժան դարձնել, մեղմ ասած, ճիշտ ու ազնիվ  չէ: Ինձ խոստացել էին, որ չստացված կադրերը կհեռացնեն, նաեւ վստահեցրել էին, որ հանգիստ խոսեմ եւ չվախենամ սխալներից, բայց, փաստորեն, նրանք իրենց խոսքի տերը չեղան: Արդյունքում՝ ինձ խաբելու հաշվին ծիծաղելի դարձրին իրենց հաղորդումը, իսկ թե որքանով է դա արդար, թող դատեն իրենք եւ մարդիկ»:

Կիսվել