Մարդկանց հնարավորինս արագ դուրս հանելն է առաջնային խնդիրը. Ալեն Սիմոնյանը Սուրմալու առևտրի կենտրոնում է
Մարդկանց հնարավորինս արագ դուրս հանելն է առաջնային խնդիրը. Ալեն Սիմոնյանը Սուրմալու առևտրի կենտրոնում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տարածքում շրջելուց հետո «Լուրերի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ մարդիկ շատ են մոտենում տարածքին։ «Հիմա մարդկանց հեռու պահելու խնդիրն է։ Դեռ վառվում է, և տակն ամենայն հավանականությամբ դեռ պայթուցիկ նյութեր կան։
Տակը մարդիկ մնացած կլինեն. հնարավորինս արագ դուրս հանելն է առաջնային խնդիրը։
Հիմա անընդհատ մարդիկ են դուրս բերում Ոստիկանությունը և Շտապ օգնության աշխատակիցները»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 34-ի։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։
Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։
Տեսանյութը ստորև