ՄամուլՏեսանյութ

Մարդկանց կյանքն էր վտանգված, 1 ժամ հետո քաղաք էին մտնելու, դրա համար եմ ստորագրել. Սամվել Շահրամանյան

Մարդկանց կյանքն էր վտանգված, 1 ժամ հետո քաղաք էին մտնելու, դրա համար եմ ստորագրել. Սամվել Շահրամանյան

«Սրա պատասխանը ես տալու եմ, սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով, «Հանրային հեռուստաընկերության» տաղավարում։ Առաջիկայում ես այս բոլոր հարցերի մասին խոսելու եմ, նորից եմ ձեզ ասում։ Ես անդրադառնալու եմ թե այդ հայտարարությանը, թե այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով։

Ոչ մեկիդ մոտ թող հարց չառաջանա, որ եթե մենք կարողանայինք հաղթել այդ ռազմական գործողություններում, մենք մինչև վերջ չէինք գնա։

Իհարկե, մենք մինչև վերջ կգնայինք, եթե հնարավոր լիներ հաղթել։ Մենք խնայել ենք մեր տղերքին, բնակչության կյանքը։ Մի ժամ շուտ չկանգնեցվեր, մտնելու էին քաղաք»,- ասաց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել