ՄամուլՔաղաքականություն

Մարդկանց թվում է, թե մենք կատա՞կ ենք անում․ զորակոչի ընթացքում շարունակվում են չարաշահումները․ Փաշինյան

Զորակոչի ոլորտում չարաշահումները շարունակվում են: Այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Մենք արդեն քննարկել ենք բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցը և շատ կան քննարկումներ, թե արդյոք այդ հարցը ուսումնասիրվում է։ Ուզում եմ ասել որ այդ թեման ուսումնասիրվում է և՛ ոստիկանության կողմից, և՛ գլխավոր դատախազության, և՛ ԱԱԾ-ի կողմից։ Մենք պետք է շատ վստահելի պատասխաններ ունենանք այս հարցերի շուրջ։ Ուզում եմ ասել նաև, որ այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մի զորակոչի սահմաններում, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի և ուսումնասիրությունները ամբողջական ընթանալու են։

Ցավոք սրտի, զորակոչի ոլորտում մենք դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ, և դա ցավալի փաստ է։ Ընդհանրապես զարմանալի է, որ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում, այս ոլորտում կարող են այսպիսի չարաշահումներ տեղի ունենալ պաշտոնատար անձանց կողմից, սա ուղղակի խայտառակություն է և ուզում եմ ասել, որ մենք շարունակական աշխատելու ենք՝ բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու համար։

Գիտեք՝ զարմանալին ո՞րն է, զարմանալին այն է, որ այսքան քաղաքական հայատարարություններ են հնչում, այսքան ասում ենք, ինչ-որ մարդկանց թվում է թե մենք կատա՞կ ենք անում, ես չեմ հասկանում։

Որևէ մեկը թող չմտածի, թե մենք որևէ կետում, որևէ պատճառով կկանգնենք, դա չի լինելու։ Ես էլի ուզում եմ պաշտոնապես հայտարարել կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ ասել է Փաշինյանը։

Կիսվել