Մամուլ

«Մարդիկ Փաշինյանից հիասթափվել են նրա ստերի, նրա կադրերի պատճառով, խուժանի բառապաշարով ելույթների համար»․ Արթուր Համբարձումյան

«Մարդիկ Փաշինյանից հիասթափվել են նրա ստերի, նրա կադրերի պատճառով, խուժանի բառապաշարով ելույթների համար»․ Արթուր Համբարձումյան

168.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի նշած բոլոր խմբերի հիասթափության պատճառների մեղավորը ոչ թե կառավարությունն է և վարչապետը, այլ այդ խմբերի ներկայացուցիչների մեջ է պատճառը։

Չկար որևէ խումբ, որ ինքը մատնանշում էր և ասում, որ հիասթափության պատճառը արդար է, այսինքն՝ խնդիրը կառավարության մեջ է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը։

Արթուր Համբարձումյանի խոսքով՝ այս ընթացքում հազարավոր մարդիկ Նիկոլ Փաշինյանից տարբեր պատճառներով են հիասթափվել․ «Մարդիկ հիասթափվել են նրա ստերի, նրա կադրերի պատճառով, խուժանի բառապաշարով ելույթների համար․ որտե՞ղ են այդ պատճառները և ո՞ր խմբերին են պատկանում։ Եթե քրիստոնեական երկրում հոգևոր հորը դիմում են «պարոն»-ով և «քաղաքացի»-ով, ըստ ձեզ՝ քանի՞ հազար մարդ կարող է հիասթափվել կառավարությունից՝ նման վարքագծի համար։

Հիմա այդ մարդիկ ո՞ր խմբում են, նրանք գոյություն չունե՞ն։ Հազարավոր երիտասարդներ, ովքեր ծառայել են բանակում և հիմա տեսնում են, որ դասալիքները երկրում զբաղեցնում են քաղաքական առաջատար դիրքեր, և հիասթափվում են, հիմա նրանք ո՞ր խմբի մեջ են մտնում։ Այսինքն՝ կան մարդիկ, որոնք հիասթափված են իշխանություններից և արդար են հիասթափված, որովհետև խնդիրն իշխանության մեջ է, և այդ հարցերին նա չի անդրադառնում, անդրադառնում է մտացածին այն խմբերին, որոնք միգուցե նաև գոյություն չունեն, կամ գոյություն ունեն, բայց շատ փոքր ծավալներով»։

Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասում է, որ կան խմբեր, որոնք ունեցել են հիասթափվելու լեգիտիմ պատճառ․ «Կարո՞ղ եք ինձ բացատրել՝ ինչ է նշանակում՝ հիասթափվելու լեգիտիմ պատճառ։ Լեգիտիմ նշանակում է՝ օրենքով կարգված, հետևաբար՝ հիասթափվելու օրենքով կարգված պատճա՞ռ, սա ի՞նչ է նշանակում, սա ի՞նչ նոր ձևակերպում է։

Կարո՞ղ է Փաշինյանը բացատրել հանրությանը, թե որն է լեգիտիմ պատճառը։ Եթե լեգիտիմ պատճառ ասելով՝ նկատի ունի՝ արդար պատճառ, այսինքն՝ մեղքը կառավարությանն է, և ոչ թե՝ հիասթափվողներինը, ապա ինչո՞ւ, երբ ինքը մատնանշում է սփյուռքին կամ հոգևոր աշխարհի ներկայացուցիչներին, էլի մեղքը բարդում է ոչ թե կառավարության վրա, այլ սփյուռքի և հոգևոր աշխարհի ներկայացուցիչների վրա։ 10 րոպեում Փաշինյանը 10 անգամ ինքն իրեն հակասեց»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել