Մարդիկ պիտի մոմ վառեն Սերժ Սարգսյանի համար. Լևոն Երանոսյանը մարդ կբերի՞ հանրահավաքին. «Հրապարակ»
Մարդիկ պիտի մոմ վառեն Սերժ Սարգսյանի համար. Լևոն Երանոսյանը մարդ կբերի՞ հանրահավաքին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին հարցրինք՝ մասնակցելո՞ւ է այսօր ընդդիմության հրավիրած մեծ հանրահավաքին։ «Միանշանակ, իմ ազգի խնդիրն ա, ես ո՞նց կարամ չմասնակցեմ»,-ասաց նա։
Միայն Դո՞ւք եք գալու, թե՞ Ձեր մարտական, ծառայակից ընկերներից էլ մարդիկ կլինեն Ձեզ հետ։
Ովքեր հարգում են ինձ, իմ հետ են լինելու։
Բայց կոչ արել կամ առաջարկե՞լ եք, որ գան։
Ոչ, ոչ մեկին էլ ես չեմ առաջարկում, ովքեր հարգում են ինձ, ուրեմն վաղը կլինեն էնտեղ։
Ի՞ նչ եք կարծում, ոստիկանությունն այս անգամ իրեն ինչպե՞ս կդրսեւորի, Դուք ասում էիք՝ այնտեղ արժանապատիվ մարդիկ կան, եւ եթե Դուք կոչ անեք, դեմ դուրս կգան այս իշխանություններին։
Ես նման կոչերի չեմ գնա, բայց, համենայնդեպս, ոստիկանությանը կասեմ, որ իրենք իրենց չափերի մեջ լինեն, օրենքի շրջանակներում։
Ըստ Ձեզ՝ ընդդիմությանը կհաջողվի՞ այս անգամ հասնել հաղթանակի, մենք տեսնում ենք, որ եղանակային պայմանները, օրինակ, այդքան էլ նպաստավոր չեն հանրահավաքի համար։
Ի՞ նչ կապ ունի եղանակը, ես ասում եմ՝ ովքեր թասիբ ունեն, պետք է լինեն հանրահավաքի տեղը։ Իմ խոսքը դա է։ Ովքեր հարգում են իրենց երկիրը, իրենց պետությունը, իրենց պետականությունը, պիտի գան։
Սերժ Սարգսյանի հարցազրույցը դիտե՞լ եք, ի՞նչ կարող եք ասել։
Ուրեմն՝ Սերժ Սարգսյանը ճշտախոս մարդ է ու ինչ ասել է, ճիշտ է ասել։
Ինքն ասում էր՝ հրաժարական է տվել, որ արյուն չթափվի, Դուք այն ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատարն էիք, ի՞նչ կարող եք ասել այդ մասով։
Այո, ես իմ խոսքի մեջ նշել էի, որ մարդիկ ինչ-որ տեղ, որ մտածում են, պիտի ճիշտ մտածեն, պիտի մոմ վառեն Սերժ Սարգսյանի համար, որ ինքը հրահանգ չտվեց էն ժամանակ ցույցերը ցրելու։ Եթե հրաման ստանայինք, մենք միանշանակ կանեինք։
Դուք մի անգամ ասել եք, որ հնարավոր էր առանց արյան ցրել այդ ցույցը։
Միանշանակ, օրենքի շրջանակներում ամեն ինչ էլ կարելի էր անել։
Այդ դեպքում ինչո՞ւ է նախկին նախագահն ասում, որ հրաժարական տվեց, որպեսզի արյուն չթափվի։
Ուրեմն՝ ամեն գործողության ժամանակ, եթե մասսայի հետ ես շփվում, կարող է եւ էդպիսի դեպքեր լինեին, դա մտածում էր նախագահը։
Իսկ ավելի վաղ, օրինակ՝ Ռադիոտունը գրավելու օրը հնարավո՞ր չէր կանխել այդ շարժումը։
Դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, ես զորքերի հրամանատարն եմ եղել ու չեմ կարող դրան պատասխանել։
Իսկ պատերազմի հետ կապված իր ասածների վերաբերյալ ի՞նչ կասեք, որ ասում էր՝ 600 դոլարով զրահաբաճկոն են գնել, այլ խնդիրներ էր մատնանշում։
Ես նորից եմ կրկնում, որ եթե նախագահն ասում է, ուրեմն ճիշտ է ասում, որովհետեւ Սերժ Սարգսյանը ճշտախոս մարդ է։
Շուշիի հետ կապված Ձեր առեւանգման գործից ի՞ նչ կա, կարծես դիմել էիք, որ գործ հարուցեն Ձեզ առեւանգելու եւ Շուշիի բերդում պահելու համար։
Ես բողոքարկել եմ դատախազություն, թե ինչու են կարճել գործը։ Մնացածը փաստաբանս ավելի մանրամասն կասի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում