Մամուլ

Մարդիկ կարող են իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին, փոխարենը վերցնեն նոր մեքենաներ. Օրենքն արդեն ուժի մեջ է

Մարդիկ կարող են իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին, փոխարենը վերցնեն նոր մեքենաներ. Օրենքն արդեն ուժի մեջ է

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ավտոմեքենաների թրեյդինգի մասին օրենքը. Դա թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին, փոխարենը վերցնեն նոր մեքենաներ: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի:

ավտոմեքենաներ

Օրենքն արդեն ուժի մեջ է: Ճիշտ է, հիմա մի փոքր դեֆիցիտ կա նոր մեքենաների, բայց ժամանակի ընթացքում ավտոդիլերները նոր, լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որ նրանք կարողանան հեշտությամբ թարմացնել իրենց ավտոմեքենաները»,-ասաց նա:

Կիսվել