Մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է. Ալեն Սիմոնյանը՝ մարիխուանայի միջզգային օրը նշելու մասին
Մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Երևանում որոշ խմբեր ապրիլի 20-ին նշել են մարիխուանայի միջազգային օրը:
Նշենք, որ շաբաթ՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշել են Մարիխուանայի միջազգային օրը: Երիտասարդների ձեռքին եղել են տեղեկատվական բնույթի պաստառներ մարիխուանայի օգտագործման ոլորտների, օգտակար ազդեցությունների և աշխարհում դրա օգտագործման փորձի արդյունքների մասին։
Գործողության նպատակն էր հասարակությանը ներկայացնել ինֆորմացիա մարիխուանայի օգտագործման հետևանքների և այն օգտագործողի պատկերի մասին։
Ոստիկանները միջամտել են՝ նշելով, որ այստեղ երեխաներ են խաղում և նրանց իրավուքնները գերակա են ըստ սահմանադրության: Իրավապահները զգուշացրել են, որ մարիխուանայի օգտագործումը քրեորեն պատժելի արարք է։
Ի վերջո, ակցիայի մասնակիցները դադարեցրել են ակցիան: