Ժամանց

Մարդը միակ արարածն է երկրի վրա, որ ունի Աստծո կարիքը, բայց իրեն պահում է այնպես, ասես Աստված չկա․ Ջոնի Դեփ

Մարդը միակ արարածն է երկրի վրա, որ ունի Աստծո կարիքը, բայց իրեն պահում է այնպես, ասես Աստված չկա․ Ջոնի Դեփ

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Ջոնի Դեփի լավագույն աֆորիզմները մեկ տեղում։

Ջոնի Դեփը ամերիկացի հայտնի դերասան է։ Նա խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում։ Մոտ 46 տարբեր կինոմրցանակի դափնեկիր է։ Ավելի հանրահյատ նա դարձել է Թիմ Բարթոնի ֆիլմերի և «Կարիբյան Ծովի Ծովահենները» ֆիլմում կատարած կապիտան Ջեք դերի շնորհիվ։

2012 թվականին նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ վաստակող դերասան. նա վաստակել է 75 միլիոն ԱՄՆ դոլար մեկ տարում։

Ջոնի Դեփի լավագույն աֆորիզմները

Եթե պետք է կատարել ընտրություն «այո» կամ «ոչ», ապա` «այո»: Արե՛ք այդ: Համբուրե՛ք, գրկե՛ք, հասե՛ք, հանդիպե՛ք, ասե՛ք: Թող դա թվա անմտություն, բայց գոնե փորձեցիք:

Ավելի լավ է լռել ու հիմար թվալ, քան խոսել ու ապացուցել դա։

Մարդիկ լաց չեն լինում թույլ լինելու պատճառով, այլլ որովհետև շատ երկար ժամանակ են ուժեղ եղել:

Կարող ես աչք փակել այն ամենի վրա, ինչ չես ուզում տեսնել, բայց չես կարող փակել սիրտդ այն ամենի դիմաց, ինչ չես ուզում զգալ:

Մարդը միակ արարածն է երկրի վրա, որ ունի Աստծո կարիքը, բայց իրեն պահում է այնպես, ասես Աստված չկա։

Նույնիսկ երբ զենքերդ վայր ես դրել ու տխուր ես, ուղղակի հիշի՛ր, որ կա մեկը, ով սիրում է քեզ: Նույնիսկ եթե չես ճանաչում նրան, նույնիսկ եթե երբեք չեք հանդիպել, նա գոյություն ունի ու սպասում է քեզ: Հիշի՛ր սա ու հույսդ մի՛ կորցրու:

Ես ոչինչ չգիտեմ կյանքի մասին, սակայն մահու չափ ցանկանում եմ ապրել:

Մի օր այն մարդիկ, որոնք չեն հավատացել քո ուժերին, կպատմեն մյուսներին, թե ինչպես են ծանոթացել քեզ հետ:

Դուք ոչ ոքի պետք չեք եթե բացի արտաքին գեղեցկությունից ուրիշ ոչինչ չունեք։

Կյանքը ոչ թե ապրելու համար է, այլ նրա համար , որ զգաս, որ ապրում ես։

Շատ բաներում մեղավոր է իշխանությունը, մնացացի մեջ նույնպես…։

Եթե դու սիրում ես, ուրեմն պետք է մինչև վերջ սիրես:

Աշխարհը  կառավարում են կանայք, նրանց համեմատ մենք թուլամորթ ենք:

Կիսվել