«Մարգարյանի դամբարանն ավելի ծավալուն է, քան Թումանյանինը, Կոմիտասինը, Ֆրունզիկինը, Կարեն Դեմիրճյանինը միասին». Հակոբ Կարապետյան
«Մարգարյանի դամբարանն ավելի ծավալուն է, քան Թումանյանինը, Կոմիտասինը, Ֆրունզիկինը, Կարեն Դեմիրճյանինը միասին». Հակոբ Կարապետյան
«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Էսօր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է։ Թող նախկին վարչապետի հոգին խաղաղության մեջ կենա, բայց գրածս նրա մասին չի։
Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ Կոմիտասը, Խաչատուրյանը, Սարոյանը, Ֆրունզիկը, Կարեն Դեմիրճյանը եւ հայ ազգի այլ հանճարներն են թաղված, ամենամեծ շիրիմը Անդրանիկ Մարգարյանին է։ Կներեք գռեհկացնելու համար, բայց Մարգարյանի դամբարանն ավելի ծավալուն է, քան վերեւում թվարկած մարդկանց շիրիմները՝ միասին։
Չգիտեմ, ինչքանով է առհասարակ Անդրանիկ Մարգարյանն արժանացել Պանթեոնում հանգչելու պատվին, բայց էդ փաստի ու դամբարանի ծավալների համադրությունը երբեք հանգիստ չի տալու ինձ։
Ի դեպ, Նժդեհը Երեւանի պանթեոնում տեղ չունի, որովհետեւ բոլշեւիկ շան ծնունդները նրան տարագրության մեջ մեռնելու դատավճիռ էին կայացրել։
Հ.Գ . հուսով եմ, Ա. Մարգարյանի հարազատները որեւէ իշխանության հետ համատեղ այս հարցը արժանապատիվ ձեւով կլուծեն։