Մամուլ

Մարգարիտա Սիմոնյանին վիրահատել են․ ի՞նչ վիճակում է նա

«Russia Today»-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին երեկ վիրահատել են։ Նա վիրահատությունից հետո գրառում է արել Telegram–ում։

«Մի քանի ժամ առաջ դուրս եկա անզգայացումից, արդեն նույնիսկ շոկոլադ եմ կրծում։ Դեռ դանդաղ և ծուռ եմ գրում, ներեցե՛ք։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անհանգստանում և աղոթում էին։ Ես նույնպես սիրում եմ ձեզ և գնահատում։ Հետագա ամեն բան բացառապես Տիրոջ ձեռքերում է։ Նրան էլ ապավինելու եմ», – գրել է նա։

Հիշեցնենք՝ Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել և նա շատ լուրջ առողջական խնդիրներ ունի: Ինքն անձամբ էր հայտնել, որ պատրաստվում է վիրահատության։