Մամուլ

Մարալիկում և Վարդենիսում բժշկական կենտրոնները չեն հետևել մեր ցուցումներին. Արսեն Թորոսյան

Մարալիկում և Վարդենիսում բժշկական կենտրոնները չեն հետևել մեր ցուցումներին. Արսեն Թորոսյան

Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, «Ազատության» եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մարզային հիվանդանոցներում բժիշկների՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքերին։

«Եղել են դեպքեր, երբ բժշկական կենտրոնների անձնակազմերը հետևել են մեր ցուցումներին, եղել են դեպքեր, երբ այնքան էլ լավ չեն հետևել, մենք ունենք երկու նմանատիպ դեպք՝ Մարալիկում և Վարդենիսում։

Մեր բոլոր բժիշկներին կոչ եմ անում յուրաքանչյուր պացիենտի վերաբերվել այնպես, ասես նա վարակված է կոորնավիրուսով։ Մենք շրջիկ խումբ ենք կազմել, որը կայցելի բոլոր բժշկական կենտրոններ և ցույց կտա՝ ինչպես օգտագործել պաշտպանիչ միջոցները», – ասաց նա։ 

Կիսվել