Մամուլ

Մարալիկում ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը. պահանջում են հանդիպում վարչապետի հետ (Տեսանյութ)

Մարալիկում ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը. պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Shamshyan.com-ը հայտնում է, որ Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվոով բնակիչներ, ովքեր դեռ ԽՍՀՄ տարիներից բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, փակել են ճանապարհը և պահաջնում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ վերջնականապես լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը:

Ակցիայի մասնակիցներն ասում էին. «Առողջապահության նախարարության Երևանի իրենց տաքուկ կաբինետներում նստած ինչ գիտեն, թե ինչ է կատարվում մեզ մոտ:

Որ մի «հանճարեղի» մտքով է անցել, որ ծննդատունն ու հիվանդանոցը լուծարեն: Այ խելոքներ, հետո էլ ասում եք, աշխատատեղեր ենք ավելացնում:

Դուք ոչ թե ավելացնում, այլ աշխատող բժշկի, բուժքրոջ ողնաշարն եք կոտրում: Մենք պահանջում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անձամբ միջամտի ու այս խնդիրը լուծի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել