Մարալիկի ծննդատան տնօրենն աշխատակիցներին ասել է. «Վեշերդ հավաքեք, ծննդատունը փակվում է»
Մարալիկի ծննդատան տնօրենն աշխատակիցներին ասել է. «Վեշերդ հավաքեք, ծննդատունը փակվում է»
Shamshyan.com-ը հայտնում է, որ Մարալիկի ծննդատան 100-ից ավելի աշխատակիցներ, ինչպես նաև նրանց միացած մեծ թվով ծննդկաններ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում էին, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքի իրենց խնդրանքին:
«Այսօր առավոտյան ծննդատան տնօրեն Վռամ Մելիքյանը մեզ ամանորյա նվեր մատուցեց՝ ասելով, թե կառավարությունը որոշել է, որ ծննդատունը պետք է փակվի ու այսուհետ ծննդկանները պետք է օգտվեն Գյումրիի բժշկական կենտրոնի ծննդատնից:
Նման անհեթեթ անակնկալ մենք չէինք սպասում:
Էս ծննդատունը դեռ սովետական տարիներից է գործել ու ամեն տարի 100-150 ծնունդ է ընդունում:
Ծննդատունը սպասարկում է 17 գյուղ և կան գյուղեր, որտեղից Գյումրի գնալու համար պետք է կտրեն ու անցնեն 20-40 կիլոմետր:
Հետաքրքիր է տնօրենը հայտնել է իրավասու մարմիններին, որ այս ծննդատունը մի քանի սերունդների կյանք է պարգևել:
Մենք վստահ ենք, որ եթե վարչապետ Ն. Փաշինյանին ճիշտ տեղեկություններ տան ու հայտնեն, որ այս գյուղերի համար, մանավանդ՝ ձմռան ամիսներին, դժվար է ճանապարհների մերկասառույցների պատճառով ծննդկաններին հասցնել Գյումրի ու լուծարելու արդյունքում մարդիկ գործազուրկ են լինելու, հաստատ ավելի խելամիտ լուծում կգտնի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում