Ազատ խոսք

Մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին. Գագիկ Ծառուկյան

Պատրաստվում եմ մասնակցել առաջիկա ընտրություններին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գագիկ Ծառուկյանը:

Ճշտող հարցին՝ դաշինքո՞վ է մասնակցելու, թե առանձին, Ծառուկյանն ասաց. «Ասել եմ՝ կուսակցությունները վստահություն չունեն, այս վիճակից երկիրը չեն կարող հանել:

Ոչ այդպիսի մարդ կա, ոչ կուսակցություն, պետք է համախմբում լինի գաղափարի շուրջ, այդ գաղափարն է՝ «Առաջարկ Հայաստանին»»: