Մամուլ

Մասիսի համայնքապետը 1000 հոգանոց կնունք է նախատեսել

Hraparak.am-ի տեղեկություններով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը չորրորդ զավակի Հարությունի կնունքի արարողությանն է պատրաստվում` օգոստոսի 7-ին։

Մկրտության մեծ ու ճոխ միջոցառում է նախատեսել, մոտ 1000 հոգու մասնակցությամբ, որը տեղի կունենա ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանում:

Միջոցառման պատվավոր հյուրերի թվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բացի կլինեն հայտնի գործարարներ, այդ թվում ռուսաստանաբնակ մեծահարուստներ, որոնք այսօր արդեն ընտանիքներով ժամանել են Երեւան։

Համբարձումյանի ընկերներն են, ռուսաստանաբնակ մեծահարուստներից մեկն էլ հենց որդու մկրտության կնքահայրը կդառնա։

Կիսվել