Մամուլ

Մառախուղի պատճառով «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղքներ և ավտոմեքենայի առջևի հատվածով հայտնվել արհեստական լճակում: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

camry

Այս պահին փրկարարները փորձում են ավտոմեքենան հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեն կամ էլ հատուկ տեխնիկա պետք է բերվի, հավանաբար՝ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան կարողանան դուրս բերել անվտանգ վայր:

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարրոդի ինքնությունը:

camry vtar