Մաշտոցի պողոտայում բախվել են 77 և 47 երթուղիները սպասարկող ավտոբուսները
Քիչ առաջ Մաշտոցի պողոտայում բախվել են Երևանի թիվ 77 և 47 երթուղիները սպասարկող ավտոբուսները։
ArmLur.am-ի թղթակիցը հետաքրքրվել է ուղևորների առողջական վիճակի մասին։ Վերջիններիս փոխանցմամբ, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունեն։
Մաշտոցի պողոտայում երթևեկությունը կաթվածահար էր։ Մեր թղթակիցը արձանագրեց, որ բախման հետևանքով կոտրվել են ավտոբուսների ապակիները։
Մանրամասները՝ տեսանյութում․