Մանրամասներ Գյումրիում Վարդան Ղուկասյանի փեսացուի մոր աղմկահարույց սպանությունից (ֆոտո)
Մանրամասներ Գյումրիում Վարդան Ղուկասյանի փեսացուի մոր աղմկահարույց սպանությունից (ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում հայտնի լեհական հագուստի խանութում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգը ոստիկանություն փոխանցվել է Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից, ովքեր ահազանգով ժամանելով, Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի ներսում, հայտնաբերել են կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանն էր: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օրի-ի 104 հոդվածի 2-ին մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մայրն էր: