Մամուլ

Մանրամասներ՝ «ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների առողջական վիճակի մասին

«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հինգ տուժածներից չորսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Մեկ տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին վիրահատում են։

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Է. Հ.-ն (ծնված 1978 թ.) մահացել է:

Կիսվել