Մանրամասներ՝ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից
Մանրամասներ՝ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից։
Մասնավորապես ArmLur.am-ի տեղեկություններով՝ նա այսօր առավոտյան վատ է զգացել իրեն, շտապ օգնություն են կանչել, սակայն շտապ օգնության հեռանալուց հետո շատ չանցած Հայրապետովը մահացել է։
Ըստ նախանական վարկածի նա սրտի կաթված է ստացել։
Հիշեցնենք, որ Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։
Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին։