Մանվել Գրիգորյանի մոտ գանգրենա է սկսվում. միջնորդեցին նրան անհապաղ ազատել կալանքից
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանի բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել։
Այս մասին այսօր՝ հուլիսի 2–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ հետազոտությունների արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել՝ այդ թվում շաքարային դիաբետ, սրունքների զարկերակների նեղացում, ողնաշարի ախտահարում, զարկերակային հիպերտենզիա, խրոնիկ սրտային անբարարություն, երիկամների խրոնիկ հիվանդություն և այլն։
Փաստաբանի խոսքով՝ բժիշկներն անձանագրել են, որ հիվանդը մշտապես կարիք ունի սրտաբանի, ուռուցքաբանի, էնդոկլինոլոգի և նրան պետք է շուրջօրյա թթվածին տրամադրվի։
Նա նշեց, որ Գրիգորյանի ոտքերն այտուցված են, ոտքերի 90 տոկոսը դարձել է անզգա, և նրա մոտ գանգրենա է առաջանում։ Բացի այդ՝ Գրիգորյանն օրական ստանում է 120 միավոր ինսուլին։
Նման պայմաններում պաշտպանը միջնորդեց անհապաղ վերացնել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, իսկ դրա անհնարինության դեպքում Գրիգորյանի նկատմամբ 10 մլն դրամի չափով գրավ կիրառել։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։
Աղբյուր՝ news.am