Մանվել Գրիգորյանի հոգեկան առողջությունը վատթարացել է. փաստաբան
Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի ոչ միայն ֆիզիկական առողջությունն է վատթարացել, այլ նաև հոգեկան առողջությունը։
Այդ մասին երեքշաբթի լրագրողներին ասաց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Նա նշել է, որ Գրիգորյանին այցելելուց հետո Օմբուդսմեն Արման Թաթոյանի կողմից ցուցում է եղել նախկին պատգամավորի` հոգեթերապևտի մոտ հետազոտվելու վերաբերյալ։