Քաղաքականություն

Մանվել Գրիգորյանի ծնունդն այս տարի ոչ ոք չի շնորհավորի

Հրապարակ թերթը գրում է՝ հուլիսի  14-ին Մանվել Գրիգորյանը կդառնա 62 տարեկան։ Ամեն տարի այս օրը ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում իր պաշտոնյա ընկերների հետ նա մեծ շուքով նշում էր այն,սակայն այս տարի, հավանաբար, նրան ծննդյան կապակցությամբ քչերը կշնորհավորեն։ ՀՀկ-ի որոշ պատգամավորներ են այցելում նրան,այդ թվում ՝ Վահրամ Բաղդասարյանը։  Վերջերս իրեն այցելածներից մեկին գեներալն ասել է. «Բացթողումներ եղան․փորձված աղվեսը երկու ոտով է թալակն ընկնում։ Էրեխեքին ուշադիր եղեք»:

Առաջիկայում Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու նրա օնկո-բժիշկը։ Պարզվում է բուժզննության հետ խնդիր կա՝ Հայաստանում չկա հիվանդի վիճակը պարզող անհրաժեշտ ռադիոճառագայթող սարքը։

Հիշեցնենք,որ Մանվել Գրիգորյանի փաստաբանի պնդմամբ՝ գեներալի վիճակն օր օրի վատանում է, և կալանքը անհամատեղելի է նրա առողջության հետ։

Կիսվել