Մամուլ

Մանվել Գրիգորյանի «բեզպրեդել» արարքների ու դստեր թանկարժեք տան մասին ողջ ճշմարտությունը

ԱԱԾ-ի կողմից վերջին խայտառակ բացահայտումներից հետո Մանվել Գրիգորյանին կալանավոեցին, նա ստացավ «զինվորի փայ հացի գող»-ի ու դավաճանի մականուն։ Բացահայտումից հետո Էջմիածնի մի քանի բնակիչներ քարեր էին շպրտել Մանվել Գրիգորյանի ու նրա հարզատների տների վրա ու իրականացրել այլ խուիլիգանական արարքներ։

Գրիգորյանների ընտանիքը հեռացել է Էջմիածնից։ Իսկ նրա աղջիկը, Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր է և հոր պաշտոնի շնորհիվ երկու անգամ պարգևատրվել է որպես լավագույն դատավոր, դեռ գտնվում է արձակուրդի մեջ, բայց չի բացառվում, որ ետ վերադառնալուն պես նա հրաժարական տա։

Էջմիածինի բնակիչներից շատերի խոսքով քաղաքը հիմա արդեն հանգիստ շունչ է քաշում։ Առաջ այն գտնվում էր Մանվելի ու նրա բանդայի տիրապետության տակ և ոչ ոք չէր կարող ծպլտալ առանց վերջիններիս թույտվության։ Էջմիածնում անգամ չէր կարելի Մանվելի ավտոշարասյան դիմաց հայտնվել կամ իր տնից դուրս եկող ճանապարհի եզրերի  ,հակառակ դեպքում նրա անվտանգության աշխատակիցները կամ պատռում կամ էլ «թսկեցնում էին» այդտեղ կանգնած ավտոմեքենայի անվադողերը :

Նրա հովանավորյալներին ամեն բան թույլատրված էր, ինչպես օրինակ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Արամ Բեյբությանը, ով պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատկանող միկրոավտոբուսն էր գողացել և ոչ միայն չէր վճարել դրա համար նախատեսված տուգանքը, այլև նորից վերադարձել էր պատգամավորին պատկանող ընկերություն և սպառնացել էր պայթեցնել այն։

Հիշենք 2016 թվականին աղմկահարույց միջադեպը, երբ Մանվել Գրիգորյանի դուստրը բավական թանկարժեք բանկաարն գնեց։ Նաիրա Գրիգորյանը, սակայն տեղեկացրեց որ բնակարանը գնել է տոկոսով տված գումարից իրեն հասած շահույթով, բայց ԱԱԾ-ի այս բացահայտումները ինքնին չեղարկեցին դա։

Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը զանգվածային լրատվամիջողներին տրամադրած տեղեկանքների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ այսքան ունեցվածքի հետ մեկտեղ Մանվել Գրիգորյանը մեծամասամբ չի վճարում իր օգտագործած հողի կամ գույքահարկի գումարները և 2008թ.-ից սկսած` պարտքեր, տույժ-տուգանքներ է կուտակել: Չի վճարում նաև տեղական տուրքերը:

ԱԺ-ի արտահերթ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց Մանվելի՝ Էջմիածնի ժողովրդին «պատանդ» վերցնելու ու հալածելու մասին, ասելով․ «Ո՞ւր էիք Դուք, ո՞ւր էր մեր իրավապահ համակարգը, երբ նա գողանում էր զինվորի հացը, երբ Մանվել Գրիգորյանի շակալները սատկացնում էին բոլոր նրանց, որոնք համարձակություն կունենային կանգնել Մանվել Գրիգորյանի շարասյան ճանապարհին։ Բանը հասել էր այնտեղ, որ Էջմիածնի գերակշիռ մեծամասնությունը պետք է կրեր Մանվել անունը»։

Հետքրքրական է նաև, թե ինչու պատգավորը և շատ-շատերը տեղյալ լինելով այս ամենի մասին չեն ձեռնարկել ոչ մի քայլ և դեռ քանի խախտումներ, խաբեոթւյուններ ու չարաշահումներ են կապված Գրիգորյանների ընտանքի հետ։

Կիսվել