Մամուլ

Մանվել Գրիգորյանին սայլակով հիվանդանոցից տեղափոխեցին բանտ

Երկուշաբթի երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին Նաիրի բժշկական կենտրոնից։ Նրան սայլակով հիվանդանոցից տեղափոխեցին բանտ ։

Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոց, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածներով. ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա հունիսի 19-ին։

Աղբյուր՝ 24news.am

Կիսվել