Մանկավարժականի մոտ 60 ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. նրանք տարհանվել են
Մանկավարժականի մոտ 60 ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. նրանք տարհանվել են։
Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը համալսարանի շուրջ 60 ուսանող և աշխատակից արդեն տարհանվել են:
Փրկարարները տարհանել են ևս 25 ուսանողի և հերթապահել՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր հասնելը:
Կուլտուրառեժիսուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Ս.Ք.-ի (ծնված 2000 թ.) և Ա.Մ.-ի (ծնված 2000 թ.) ինքնազգացողությունը վատացել է: Շտապօգնության աշխատակիցները Ս.Ք.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Ա.Մ.-ն հոսպիտալացվել է:
Գազի արտահոսք չի հայտնաբերվել: