Մամուլ

Մանկապարտեզներից մեկում երեխաներին ու աշխատակիցներին տարհանել են. ժամանել են հրշեջների 3 մեքենա

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 14:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Շիրվանզադե փողոցում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում հրդեհ է բնկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, մարզային փրկարարարական վարչության պետի տեղակալի գլխավորությամբ:  

shirvanzade mank

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի համանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական վահանակում, սակայն հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը:

Մանկապարտեզի սաներն ու աշխատակիցները ժամանակավորապես տարհանվել են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Կիսվել