ՄամուլՏեսանյութ

Մանկապարտե՞զ ա, թողեք՝ ես իմ լիազորությունները կատարեմ. Ավինյանը հունից դուրս եկավ (Տեսանյութ)

Մանկապարտե՞զ ա, թողեք՝ ես իմ լիազորությունները կատարեմ. Ավինյանը հունից դուրս եկավ (Տեսանյութ)

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը նշեց, որ հարցը առաջին անգամ դրվեց քվեարկության, այն չանցավ և նոր քվեարկությունը կազմակերպվեց։ Տիգրան Ավինյանը նշեց, որ առաջին քվեարկության ժամանակ բոլորը խոսում էին, այն ընդհատվեց։

Արամ Թորոսյանը շարունակեց դժգոհել, ինչին ի պատասխան քաղաքապետը շարունակեց․

«Պարոն Թորոսյան, հիմա մանկապարտեզ ենք խաղալու, հա՞։ Ուզում եք սեղանին խփեք, ինչ ուզում եք՝ արեք։ Սա ձեր իրավունքն է։ Ուզում եք՝ բոյկոտեք, էդ գործում էլ եք լավ, բայց գիտեք՝ դրա հետևանքը ինչ է լինում։

Բայց ասեմ՝ անկարգապահ լինելու հետևանքն էլ կա մեր կանոնակարգով նախատեսված, ավագանու հարգելի անդամներ»։

Կիսվել