Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 24-ին, ժամը 23:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկներ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ներգրավված ուժերի համակարգված գործողությունների արդյունքում հրդեհը կարճ ժամանակում մեկուսցվել և ամբողջությամբ մարվել է: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ