Մանիլայում պայթել է բժիշկներ ու դեղամիջոցներ տեղափոխող ինքնաթիռը (Տեսանյութ)
Մանիլայում պայթել է բժիշկներ ու դեղամիջոցներ տեղափոխող ինքնաթիռը
«Նովայա Գազետայի» փոխանցմամբ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի միջազգային օդանավակայանում թռիչքուղու վրա պայթել ու այրվել է «Lion Air»-ին պատկանող ինքնաթիռը:
Ինքնաթիռը պետք է թռչեր Ճապոնիայի Հանեդե միջազգային օդանավակայան:
Թռիչքը նախաձեռնել էր Ֆիլիպինների Առողջապահության նախարարությունը, որը Հանեդե քաղաք պետք է ուղարկեր դեղամիջոցներ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Պայթյունի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր 8 մարդիկ՝ թռիչքային բուժաշխատողը, բժիշկը, բուժքույրը, անձնակազմի 3 անդամ, պացիենտն ու նրան ուղեկցողը:
Ականատեսներն ասում են, որ ինքնաթիռը օդում սկսվել է այրվել։ Այն բեռնված էր չորս տոննա վառելիքով, և, ըստ խոսակցությունների, դրա արտահոսքը կարող էր պայթյունի պատճառ հանդիսանալ:
Ավիավթարի պատճառների մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
Տեսանյութը ստորև