Մամուլ

Մանե Թանդիլյանը նամակ է ուղարկել Դոնալդ Թրամփին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին․

«Նամակ եմ ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բաքվի բանտերում պահվող գերիների ազատման մասով իր նախաձեռնողականությունը շարունակելու և մեր հայրենակիցների ազատմանը հասնելու խնդրանքով։

Մեզանից յուրաքանչյուրը կարող է նմանատիպ նամակ ուղարկել՝ ցույց տալով հայ ժողովրդի պատասխանատվությունը մեր հայրենակիցների նկատմամբ»։