Մանդատը վայր դնելով ի՞նչ հարց ենք լուծելու. Լևոն Քոչարյան
Իշխանության ներկայացուցիչները իրենց ֆեյք էջերով տարբեր բաներ շահարկում են, այդ ամենը հաշվի առնելով իմ ֆիզիկական ներկայությամբ ակտիվ չեմ մասնակցել ցույցերին: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Եթե զուտ իմ և իմ գործընկերների անձնական ցանկության մասին խոսքը լինի, իհարկե, ամենահեշտ բանը մանդատը վայր դնելն ու շառից փորձանքից հեռու գնալն է, բայց դրանով քաղաքական առումով ի՞նչ հարց ենք լուծելու»: