Մայր ով մեծացնում է շատ հայրենասեր, բարի, կիրթ տղա. Զարուհի Բաբայանը պարզաբանել է ծննդատան լուսանկարները
Երգչուհի Զարուհի Բաբայանի ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ «Անակնկա՜լ» մակագրությամբ, որոնցում երգչուհին ծննդատանն է՝ երեխան գրկին: Երգչուհու երկրպագուները զարմացել են՝ կարծելով, թե նա երրորդ երեխային է ունեցել, և սկսել է շնորհավորել։
Զարուհի Բաբայանը պարզաբանել է, որ իր մասնակցությամբ կադրերը «Մարատի Հայաստանը» նոր նախագծից է:
«Հետաքրքիր իրադարձություն և նոր փորձ իմ կյանքում։
Շուտով ձեր էկրաններին կհայտնվի մի հեռուստասերիալ, որտեղ ես կունենամ իմ մասնակցությունը՝ այսինքն դերը։
Մայր ով մեծացնում է շատ հայրենասեր, բարի, կիրթ և գրագետ տղա՝ ում արկածները սկսվում են Երևանից»,- նշել է երգչուհին: